Home
Songs of Rouben Hakhverdyan
Wednesday, June 15th, 2005

Date:2005-06-15 20:28
Subject:ԿԻԹԱՌ
Security:Public

Օրերը անցնում են՝
Հրելով մեկմեկու,
Մեկ՛-մեկ, բութ, ձանձրալի,
Մեկ-մեկ, լուռ, ահարկու...

Գաղտնիքներն իմ սրտի
Ես ու՞մ եմ պահ տալու,
Առանց քեզ աշխարհում
Ես ո՞նց եմ ապրելու։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։
Ո՞վ է քեզ հնարել
Հրաշքով մոգական
Այդքան նուրբ ու քնքուշ
Ու այդքան տիրական։

Դա ասում ես՝ սիրիր
Այս աշխարհը դաժան,
Եվ մարդկանց արժանի,
Եվ մարդկանց անարժան։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Դու անհույս օրերի
Հուսալի իմ ընկեր,
Երջանիկ պահերիս
Սուրհանդակն ես դարձել։

Եղել են և կանայք,
Եվ բազում ընկերներ,
Բայց իմ նեղ օրերին
Կողքիս դու ես եղել։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Երբ իջնում է հոգուս
Անթափանց մթություն,
Երբ թվամ է, թե վերջ
էլ չկա փրկություն,

Հրեշտակները պոկվում
Քո ոսկե լարերից,
Լույս տափս խավարում
Ու հանգչում են նորից։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ իմ ընկեր իսկական։

1 comment | post a comment



Date:2005-06-15 20:35
Subject:ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ
Security:Public

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գափս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

4 comments | post a comment


browse days
my journal