?

Log in

No account? Create an account
Songs of Rouben Hakhverdyan
Friday, July 29th, 2005

Date:2005-07-29 07:39
Subject:ԿԵՍԳԻՇԵՐ
Security:Public

երազանքս քեզ նման քնքուշ աղջիկ էր,
Նա ուներ խենթ փայլը աչքերիդ,
Գարնան առավոտվա պես անուշիկ էր
Ու դեմքին՝ գաղտնիքը հայացքիդ։

Լճակի խորքում վառվում էին աստղերը,
Այնտեղ, ուր վտառներն են ձկների,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Ով ինձ խենթացրեց կեսգիշերին։

Կեսգիշեր, կեսգիշեր, քո գործած ուռկանը բեր
Լճակի հայելում ջրահարս է հայտնվել,
Կեսգիշեր, կեսգիշեր։

Երազանքս՝ իմ թաքուն երջանկությունն էր,
Որ դու այրեցիր կեսգիշերին,
Լոկ մի ճիչ, իսկ հետո լռություն էր,
Ու ցրվեց վտառը մկների։

Լճակի խորքում մեռնում էին աստղերը,
Քամին փշրել էր լճի հայելին,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Տեսա ու կորցրի կեսգիշերին։

Կեսգիշեր, կեսգիշեր, քո գործած ուռկանը բեր
Լճակի հայելում սիրահար է հայտնվել,
Կեսգիշեր, կեսգիշեր։

Ցրվեց մշուշը, հեռացավ և հուշը,
Աստղերն անհետացան լճի խորքում,
Ես այնտեղ մի պահ տեսա նրա պատկերը,
Տեսա ու կորցրի մի գիշերում։

Կեսգիշեր, կեսգիշեր, քո գործած ուռկանը բեր
Լճակի հատակում մեկն ինձ սեր է գուշակել։
Կեսգիշեր, կեսգիշեր։

1 comment | post a comment



Date:2005-07-29 07:45
Subject:ՆԱ է ԻՄ ՄԻԱԿ ՍԵՐԸ
Security:Public

Աղջիկ– Նա է իմ միակ, միակ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը,
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ դա դատարկ բան է։

Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ։

Հեղինակ– Իսկ այդ ժամանակ, դատարկ փողոցում
Քայլում էր մի տղա՝ ձեռքերը գրպանում,
Սողում էր ու ժպտում՝ չգիտես թե ում,
Քայլում էր փողոցով չգիտես թե ով։

Տղա– Պատուհանիդ լույսը դեռ վառվում է,
Քեզ տեսնելու հույսը կարծես չքանում է։
Պատուհանդ բաց արա ու տես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես,
Փողոցում կանգնած սպասում եմ ես քեզ։

Հեղինակ– Իսկ այդ ժամանակ աղջկա սենյակում
Տիրում էր կատարյալ իրարանցում,
Հայրիկը աղջկա՝ գիտության թեկնածուն,
Ասում էր մայրիկին՝ տնային տնտեսուհուն։

Հայր– Ախ, նորից եկավ այդ հիմար լակոտը,
Չտեսնեմ իմ տանը ես դրա ոտը։
Եվ առանց անդրավարտիք հայրիկը
Ասում էր՝ ախ ես դրա... մայրիկը...
Լսում էր նրան...

Աղջիկ֊ Նա է իմ միակ, միակ իմ սերը,
Եվ իզուր են ձեր դատարկ խոսքերը։
Դուք ասում եք ինձ, որ նա անբան է,
Ես ասում եմ ձեզ դա դատարկ բան է։
Սիրում եմ նրան ու վերջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, իսկ դուք
Բամբասում եք անընդմեջ, անընդմեջ։

5 comments | post a comment



Date:2005-07-29 07:56
Subject:ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ
Security:Public

Դու կարծում ես այդ անձրևն է
Արտասվում պատուհանիդ,
Այդ ափսոսանքի խոսքերն են
Գլորվում հատիկ–հատիկ։

Գլորվում են ու հոսում են,
Ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը, որ լսվում են
Իմ երգի մեջ ուշացած։

Ու՞մ է պետք խոստովանանքդ,
Ափսոսանքդ ուշացած,
Սերը քո մի հանելուկ էր
Ու գաղտնիք էր չբացված։

Դա գուցե աշնան կատակն էր,
Տերևներն էին դեղնած,
Ծառուղում լուռ արտասվում էր
Մի աղջիկ՝ մենակ կանգնած։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես հիմա նոր հասկանում եմ՝
Անցյալը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է
Իմ գործած հին մեղքերի։

Այն աղջիկը և աշունը
Բախտն էր իմ, որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,
Որ երբեք ինձ չեմ ների։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի,
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

Ես գիտեմ՝ երջանկությունը
Մի անգամ է այցելում,
Իսկ հետո, երբ հեռանում է,
Այցետոմսն է իր թողնում։

Ու հետո, ամբողջ կյանքում մեր
Մենք նրան ենք որոնում,
Այն հասցեն, որ նա թողնում է,
Երբեք ոչ ոք չի գտնում։

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի,
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանիդ լուռ կարտասվի...
Ու պատուհանիդ լուռ կարտասվի։

3 comments | post a comment



Date:2005-07-29 08:39
Subject:ԳԱԶԱՆԱՆՈՑ
Security:Public

Նույնիսկ ընձուղտը տարօրինակ մի երգ է,
Բայց որ փակված է վանդակում դա արդեն երգ չէ։
Որքան չերգված երգեր կան փակ վանդակներում,
Որքան երգեր, որոնք երբեք չեն լսվելու.

Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է գարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգր թռիչքի է պատրաստվում։

Երգը լռում է ու քնած ձևանում.
Գալիս է պահը նա պայթում է, պայթում։

Գիշերը հանգիստ քնած էր գետաձին.
Եվ անշարժ էր նրա հաստ մարմինը,
Խելագար ամբոխի թշվառ ծաղրածուն
Առյուծը նախկին, մրափում էր.

Եվ միայն գայլն էր անհանգիստ վանդակում.
Գայլը ոռնում էր, անընդհատ ոռնում.
Նրան միս տվեցին, բայց նա միսը չվերցրեց,
Նրան միս շպրտեցին, բայց նա չլռեց։

Գայլը հիշել էր տափաստանն իր արձակ,
Ու խենթացել էր գայլը միայնակ։

Եվ լսվեց կրակոց, և ոռնոցը լռեց,
Եվ լուսինն իր արծաթն իր երգչին նվիրեց։
Լուսնի արծաթում կարմիր արյան լճակ,
Մեռնում էր վանդակում գայլը միայնակ։

Երբ երգը դառնում է վախեցած գազան
Ու փակված վանդակում ճաղերին է գարկվում,
Երգը դառնում է վիրավոր լուսան,
Երգր թռիչքի է պատրաստվում։

Գայլը մեռնում էր ժպիտը դեմքին,
Հիմա նա ագատ էր ու վագում էր կրկին.
Աչքին երևում էր տափաստանն իր արձակ.
Կողքից վագում էր մոխրագույն գայլուհին.

2 comments | post a comment



Date:2005-07-29 08:51
Subject:ԻՆՁ ՍԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ
Security:Public

Ինձ մի փնտրիր, մի թակիր իմ պատուհանը,
Այստեղ եմ ես, ես, կամ էլ իմ ուրվականը։

Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը,
Այ քեզ հրաշք, սա իմ տու՞նն է թե՝ զնդանը։

Դու ինձ ասա, գոնե դու տուր պատասխանը,
Ու՞մ տունն է սա, ու՞մն է այս բնակարանը։

Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը,
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը։

Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը,
Ու՞մ գործն է դա, մի՞թե դա է էականը։

Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը։

Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը,
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը։

Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։

Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։

Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։

Գինում խեղդված կճչա խցանահանը,
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։

եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը,
Գուցե և ձեգ ընդունի իմ ուրվականը։

Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը։

Ինձ մի փնտրիր, ոստիկան,
Ես քեզ համար չեմ ես չկամ։

Դու ինձ ինչքան էլ որոնես,
Ուրվականիս կհանդիպես։

5 comments | post a comment


browse days
my journal